
Գնդապետ Էդիկ Մալոյանը 2 ամսով կալանավորվեց։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը։
Հիշեցնենք՝ ըստ տեղեկությունների՝ Էդիկ Մալոյանը վերջին ընտրական գործընթացների ընթացքում աջակցել է Սամվել Կարապետյանին: Արդյո՞ք այս հանգամանքը որևէ առնչություն ունի իրականացված գործողությունների հետ, առայժմ հայտնի չէ։
Էդիկ Մալոյանը 2016 թվականի Ապրիլյան պատերազմի մասնակից է և պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով՝ մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության համար