ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 2-ին գումարած արտահերթ նստաշրջանում քննարկել է երկրորդ ընթերցմամբ ներկայացված մի շարք օրենքների նախագծեր, որոնց վերաբերյալ գլխադասային հանձնաժողովները տվել են դրական եզրակացություն:
«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասինե եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը: Ընդունման արդյունքում կապահովվի մեղադրյալների կամ դատապարտյալների՝ տեսակապի միջոցով դատական նիստերին մասնակցությունը, ինչը կնպաստի ողջամիտ ժամկետներում գործերի դատական քննության իրականացմանը:
Հիմնական կարգավորումները՝ այստեղ:
Խորհրդարանը քննարկել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանի հեղինակած ««ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««ՀՀ ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:
Ըստ նախագծի հեղինակի՝ նախաձեռնության նպատակը պատգամավոր-քաղաքացի կապն ավելի մատչելի դարձնելն է:
Առաջին ընթերցմամբ հիմնական կարգավորումները՝ այստեղ:
Հաջորդիվ երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Տոհմային անասնաբուծության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթեւիկ Սարգսյանը հայտնել է նաեւ, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կատարվել են մի շարք խմբագրական փոփոխություններ:
Առաջին ընթերցմամբ հիմնական կարգավորումները՝ այստեղ:
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթեւիկ Սարգսյանը ներկայացրել է նաեւ ««Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթը:
Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կատարվել են մի շարք տեխնիկական փոփոխություններ:
Առաջին ընթերցմամբ հիմնական կարգավորումները՝ այստեղ:
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:
Առաջին ընթերցմամբ հիմնական կարգավորումները՝ այստեղ:
Քննարկվել է ««Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով, որը ներկայացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայել Գեւորգյանը:
Հիմնական կարգավորումները՝ այստեղ:
Փաթեթում կատարված փոփոխությունները խմբագրական բնույթի են:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայել Գեւորգյանի ներկայացմամբ հաջորդիվ քննարկվել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» լրամշակված օրենքի նախագիծը:
Առաջին ընթերցմամբ հիմնական կարգավորումները՝ այստեղ:
««Հավատարմագրման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը:
Նշվել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո այն փոփոխության չի ենթարկվել:
Առաջին ընթերցմամբ քննարկումը՝ այստեղ:
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը: Նախագծի ընդունման նպատակը էլեկտրոնային ՀԴՄ-ների կիրառման ոլորտների ընդլայնումն է եւ դրանք՝ որպես սովորական ՀԴՄ-ներին այլընտրանքային տարբերակ, կիրառելու հնարավորության ապահովումը:
Հիմնական կարգավորումները՝ այստեղ:
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է ընդլայնել օրինապահ հարկ վճարողների արտոնությունների շրջանակը:
Կարգավորումները՝ այստեղ:
««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը: Օրենսդրական նախաձենության ընդունման նպատակը Երեւանում տեղական ինքնակառավարման արդյունավետության բարձրացումն է, համայնքային իշխանություններին արդիական ու գործուն միջոցների տրամադրումը, ինչպես նաեւ բնակիչներին մատուցվող ծառայությունների որակի բարելավումը:
Հիմնական կարգավորումները՝ այստեղ:
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը:
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանի խոսքով առաջին ընթերցումից հետո նախագծում փոփոխություններ չեն կատարվել:
Հիմնական փոփոխությունները՝ այստեղ:
«Դեղերի մասին» օրենքում առաջարկվող լրացումները եւ փոփոխությունները եւս ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկվել է երկրորդ ըթերցմամբ:
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Աստղիկ Գրիգորյանի խոսքով առաջին ընթերցումից հետո առաջարկներ չեն եղել:
Հիմնական կարգավորումները՝ այստեղ:
««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը երկրորդ ընթերցմամբ ներկայացրել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանը:
Զեկուցողի խոսքով նախաձեռնությունը լրամշակվել է, կատարվել են որոշ փոփոխություններ:
Հիմնական կարգավորումները՝ այստեղ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքում եւ կից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթ եւս քննարկվել է երկրորդ ընթերցմամբ:
ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանի տեղեկացմամբ նախաձեռնությունը լրամշակվել է, կատարվել են որոշ փոփոխություններ:
Հիմնական կարգավորումները՝ այստեղ:
«Բանկերի վերակառուցման մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը ներկայացրել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը: Զեկուցողը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկներ չեն եղել:
Կարգավորումները՝ այստեղ:
««Գնումների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական լրամշակված փաթեթը քննարկման է ներկայացրել ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը:
Առաջին ընթերցմամբ հիմնական կարգավորումները՝ այստեղ:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Քոչարյանը քննարկման է ներկայացրել ««Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ ընդգծելով, որ այն բովանդակային փոփոխությունների չի ենթարկվել:
Առաջին ընթերցմամբ հիմնական կարգավորումները՝ այստեղ:
Երկրորդ ընթերցմամբ ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ Գեւորգ Քոչարյանն ընդգծել է, որ այն փոփոխությունների չի ենթարկվել:
Առաջին ընթերցմամբ հիմնական կարգավորումները՝ այստեղ:
««Պրոբացիայի ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է ձերբակալված, կալանավորված (այդ թվում՝ տնային կալանքի տակ գտնվող) եւ դատապարտված անձանց փոխադրումները պատշաճ կազմակերպելու անհրաժեշտությամբ: Հարցը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Քոչարյանը:
Հիմնական կարգավորումները՝ այստեղ:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Քոչարյանը ներկայացրել է նաեւ «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Կնախատեսվեն օրենսդրական երաշխիքներ՝ տույժի միջոցներ կիրառելիս ազատությունից զրկված անձանց՝ մերձավոր ազգականների հետ հաղորդակցվելու իրավունքի սահմանափակումը բացառելու համար:
Հիմնական կարգավորումները՝ այստեղ:
««Ազդարարման համակարգի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը նպատակաուղղված է ազդարարման համակարգի արդյունավետության բարձրացմանը եւ նոր գործուն մեխանիզմների միջոցով դեպքերի վիճակագրության վարման կատարելագործմանը: Օրենսդրական նախաձեռնությունը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Քոչարյանը:
Հիմնական կարգավորումները՝ այստեղ:
««Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը: Նախագծի ընդունմամբ լրացուցիչ հնարավորություններ կստեղծվեն Հայաստանում գործող ներդրումային ֆոնդերում, եւ որպես հետեւանք` նաեւ ՀՀ այլ ընկերություններում ներդրումներ կատարելու համար:
Կարգավորումները՝ այստեղ:
Խորհրդարանը կշարունակի արտահերթ նստաշրջանի աշխատանքը հուլիսի 3-ին: