Ռուսաստանը նոր բանակցային հարթակ է պահանջում. ՌԴ փոխարտգործնախարար

Ռուսաստանը հետագայում ևս հետամուտ կլինի Անդրկովկասի անվտանգության և կայունության վերաբերյալ միջազգային քննարկումները Ժնևից այլ բանակցային հարթակ տեղափոխելուն, այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

«Շվեյցարիան այլևս չեզոք կողմ չի համարվում հակառուսական պատժամիջոցներին միանալուց հետո»,– «ՏԱՍՍ»-ին ասել է ՌԴ փոխարտգործնախարարը:

Նա նշել է, որ Ժնևում բանակցություններ անցկացնելու լրացուցիչ խոչընդոտ է Մոսկվայի և շվեյցարական քաղաքի միջև ուղիղ ավիահաղորդակցության բացակայությունը, ինչը դժվարացնում է պատվիրակությունների աշխատանքը:

Անդրկովկասի անվտանգության և կայունության վերաբերյալ միջազգային քննարկումները Ժնևում ընթանում են 2008 թվականից: Այդ քննարկումներին մասնակցում են Աբխազիայի, Վրաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Հարավային Օսեթիայի ներկայացուցիչները՝ ՄԱԿ-ի, Եվրամիության և ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչների միջնորդությամբ:

Leave a Comment