Ճիշտ համարեցի գալ և շնորհակալություն հայտնել․ Սիմոնյանը՝ Խաչատուրյանին

Ճիշտ համարեցի գալ և շնորհակալություն հայտնել․ Սիմոնյանը՝ Խաչատուրյանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է Ալեն Սիմոնյանի հետ: Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության, համատեղ աշխատանքի և համագործակցության համար:

«Ես ճիշտ համարեցի, որ պաշտոնավարման ժամկետի ավարտին Ազգային ժողովի նախագահը գա և Ձեզ նույնպես շնորհակալություն հայտնի աշխատանքի, համագործակցության, ձեր՝ թե՛ ընկերական, թե՛ գործնական խորհուրդների ու աջակցության համար: Շատ բարձր եմ գնահատում այն ընկերությունը, ավագ ընկերոջ կարգավիճակը, որ դուք ունեք իմ սրտում, իմ հոգում, իմ մտքում»,- նշել է ԱԺ նախագահը:

Նախագահ Խաչատուրյանը կարևորել է 8-րդ գումարման Ազգային ժողովի աշխատանքը և Ալեն Սիմոնյանի դերը՝ խորհրդարանը 2021-2026 թվականներին ղեկավարելու գործում:

«Ես շնորհակալ եմ նաև այն աջակցության համար, որ ցուցաբերել եք և՛ այն ժամանակ, և՛ դրանից հետո՝ որպես Հանրապետության նախագահի: Այն, ինչ կատարեց այս գումարման Ազգային ժողովը, հավատացեք, պատմական է: Պատմական է նաև իր ընդունած որոշումներով: Դուք 1990 թվականից մինչև հիմա Ազգային ժողովի նաև միակ նախագահն եք, որը գլխավորել է Ազգային ժողովն ամբողջ գումարման ընթացքում: Սա ևս մեր ժողովրդավարության հասունացման ձեռքբերումներից է»,- ընդգծել է ՀՀ նախագահը:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment