Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը կալանավորվել է – armeniatoday.am

«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, գնդապետ Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը կալանավորվել է։

Armenia Today-ին Քննչական կոմիտեից հայտնել են, որ Ռ․ Ջ․-ն երկու ամսով կալանավորվել է։

ՔԿ-ն Ջավադյանին մեղադրանք է առաջադրել 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հրապարակումը), որի պատժաչափը նույնպես նախատեսում է մինչև հինգ տարի ազատազրկում։

Ըստ քննչական մարմնի վարկածի՝ հանդիսանալով Պաշտպանության նախարարության զորամասերից մեկի հրամանատար և չունենալով պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններին հասանելիության թույլտվություն, Մալոյանը նույն զորամասի գաղտնիության ռեժիմի սպա Ռ. Ջ.-ին, ով ունեցել է համապատասխան թույլտվությունը, դրդել է հրապարակել գաղտնի տեղեկատվություն։ Դրանից հետո, ըստ նախաքննության տվյալների, գնդապետն ինքն է հրապարակել այդ տեղեկությունները։

Leave a Comment