Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն «Այբ» կրթական ավանում ծանոթացել է ժամանակակից կրթական միջավայրին, նորարարական ուսուցման մոտեցումներին և «Այբ»-ի միջազգային ճանաչում ունեցող հայկական կրթության մոդելին։
«Կրթության որակը երկրի զարգացման ամենակարևոր նախապայմաններից է, և ուրախալի է, որ Հայաստանում ձևավորվում են այնպիսի կրթական միջավայրեր, որոնք երեխաներին տալիս են ոչ միայն գիտելիք, այլև արժեքներ, ստեղծագործ մտածողություն և ապագան կերտելու վստահություն։
Կրթական ավանը շարունակում է զարգանալ։ Այստեղ նախատեսվում է կառուցել ավագ դպրոցի նոր մասնաշենքը՝ աշխարհահռչակ BIG ճարտարապետական ընկերության նախագծմամբ։ Զուգահեռ կմեկնարկի նաև Սրբոց Թարգմանչաց եկեղեցու կառուցումը, որը խորհրդանշում է հինգերորդ դարում սկիզբ առած թարգմանչաց շարժումը և հիշեցնում կրթության, լեզվի, գրի ու ազգային ինքնության պահպանման գործում թարգմանիչների անգնահատելի դերակատարության մասին»,- գրել է քաղաքապետը։
