Մերժել ենք թե՛ ՌԴ-ին, թե՛ Ուկրաինային. Քոչարյանը թուրքական օրակարգ է բերել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մերժել ենք թե՛ ՌԴ-ին, թե՛ Ուկրաինային. Քոչարյանը թուրքական օրակարգ է բերել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Radar-Զրույցի այսօրվա հյուրն է «Քոչարի․ Ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցության ղեկավար Արտակ Սարգսյանը:

Սարգսյանը, անդրադառնալով հարցին, թե ինչպես է գնահատում ընտրությունների արդյունքները, սպասելի՞ էին իր համար, պատասխանեց. «Ընտրությունները գնահատում եմ լավ, կան շատ դրական և բացասական կողմեր։ Ճիշտն ասած, մի քիչ անակնկալ էր։ Դրական կողմն այն էր, որ ժողովուրդը չընտրեց նախկիններին։ Նույնիսկ, ես կասկած ունեմ, որ Քոչարյանն էլ չէր անցել, բայց չգիտեմ ինչպես անցավ։ Ժողովուրդը ընտրեց Կալուգայից եկած մի բիզնեսմենի, որ ընդհանրապես քաղաքականության մեջ չկա։ Քյավառից Տիկոն, երբ որ խոսում է բան չենք հասկանում, կինը ռուսերեն թարգմանում է: Այս մարդու ընտանիքի մեջ, ով խոսում է, բան չենք հասկանում։ Ամենադրական կողմը, որ մենք տեսանք, այդ բեկումը կատարվեց, որ ժողովուրդը այդ նախկիններին, քրեաօլիգարխներին ձայն չտվեց»։

Ըստ Սարգսյանի՝ Փաշինյանը պետք է ավելի շատ ձայներ հավաքեր: Հարցին, թե ինչ կփոխեր, եթե նորից քարոզարշավ աներ՝ Սարգսյանը պատասխանեց. «Խաղաղության մեր պատկերացումը մի քիչ ուրիշ է, քան Փաշինյանինը։ Մեր խաղաղության պատկերացումը Ադրբեջանի լուծարումն է։ Մեր պահանջարկը դեռ կա, Աստված չանի, եթե կրակոցներ լինեն, մեզ հիշելու են, քանի որ մենք մարդկային ռեսուրս չունենք և դեռ այդքան բարձր տեխնոլոգիաներ չունենք։ Աֆրիկայից ուժեր բերելու հայտարարությունը ուժի մեջ է, հիշելու են Արթուր եղբայրներին»։

Արտակ Սարգսյանը հայտարարեց՝ որևէ ձևաչափով չի մասնակցի Սամվել Կարապետյանի՝ առաջիկայում նախատեսված «Ուժեղ և վստահելի հանրահավաքին»։ Նա հայտնեց, որ չի համագործակցի ո՛չ Քոչարյանի, ո՛չ էլ Կարապետյանի ուժերի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Comment