ՔՊ խմբակցության նախագահի թեկնածու Արթուր Հովհաննիսյանը քիչ առաջ դուրս եկավ ՔՊ գրասենյակից եւ արագ քայլերով հեռացավ։ Այս մասին հայտնում է NEWS.am-ի թղթակիցը։
Նշենք, որ ՔՊ նիստում ընտրում են խմբակցության ղեկավար, քիչ առաջ գրասենյակ էին ժամանել Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը, Սուրեն Պապիկյանը եւ այլ ՔՊ–ականներ։
Հիշեցնենք, որ ՔՊ խմբակցության ղեկավարի համար առաջադրված մյուս թեկնածուն Արուսյակ Մանավազյանն է։