«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փակ նիստում տեղի ունեցած քվեարկության արդյունքում վարչության անդամ, պատգամավոր Արուսյակ Մանավազյանն ընտրվել է ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այս պաշտոնում առաջադրվել էին պատգամավորներ Արուսյակ Մանավազյանն ու Արթուր Հովհաննիսյանը։
Քիչ առաջ NEWS.am-ի փոխանցմամբ հայտնել էինք, որ ՔՊ խմբակցության նախագահի թեկնածու Արթուր Հովհաննիսյանը դուրս էր եկել ՔՊ գրասենյակից եւ արագ քայլերով հեռացել: