Իջևան քաղաքից հյուսիս 2,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել․ ՆԳՆ – armeniatoday.am

Տավուշի մարզի Իջևան քաղաքից 14 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Նշբվում է, որ երկրաշարժը գրանցվել է հուլիսի 2-ին` ժամը 19:05-ին։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժն զգացվել է Իջևան քաղաքում, Աչաջուր, Խաշթառակ և Սևքար գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Leave a Comment