Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ այսօրվա հարձակումը ամբողջ պատերազմի ընթացքում ամենազանգվածայիններից մեկն էր։
«Ռուսաստանը պատասխան կստանա Կիևի վրա այսօրվա հարվածի համար, դա հաստատ է»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ գիշերը ՌԴ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինայի տարածքին, մասնավորապես՝ Կիևին։ Մոնիտորինգային ռեսուրսների տվյալներով՝ արձակվել է ավելի քան 50 հրթիռ և ավելի քան 70 ռեակտիվ անօդաչու թռչող սարք։ Հաղորդվում է Կիևում 13 զոհի և բազմաթիվ վիրավորների մասին։