Բրազիլիայի նախագահը վերահաստատել է պատրաստակամությունը՝ խորացնելու երկխոսությունը Հայաստանի հետ


Քաղաքականություն


Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանում ընտրություններում տարած հաղթանակի առիթով:


Ուղերձում նշված է.

«Բրազիլիայի կառավարության և ժողովրդի անունից, ինչպես նաև անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով:


Բրազիլիան մեծ նշանակություն է տալիս մեր երկրները միավորող բարեկամության և համագործակցության պատմական կապերին: Վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը՝ համագործակցելու Ձերդ գերազանցության հետ՝ մեր քաղաքական երկխոսությունը խորացնելու, երկկողմ համագործակցությունը ընդլայնելու և երկու ժողովուրդների բարօրության համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնություններն առաջ մղելու համար:


Մաղթելով Ձեզ ամենայն հաջողություն Հայաստանի Կառավարությունը կրկին ղեկավարելու Ձեր կարևոր առաքելության մեջ՝ խնդրում եմ ընդունել, պարոն վարչապետ, խորին հարգանքներիս հավաստիքը»:


Leave a Comment