Դամասկոսում սրճարանի պայթյունի հետևանքով 4 մարդ է զոհվել – armeniatoday.am

Դամասկոսի Ալ-Նասր փողոցում հուլիսի 2-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով, նախնական տվյալներով, 4 մարդ է զոհվել, ևս 11-ը՝ վիրավորվել, հայտնել է սիրիական պետական ՍԱՆԱ (SANA) գործակալությունը՝ հղում անելով Սիրիայի շտապօգնության վարչությանը։

«Դամասկոսի Ալ-Նասր փողոցի պայթյունի վայրից «Ալ-Մուջթահիդ» հիվանդանոց է տեղափոխվել 14 մարդ, նրանց թվում՝ 4 զոհ և 10 տուժած։ Եվս մեկ տուժած տեղափոխվել է Սիրիայի Կարմիր մահիկի հիվանդանոց»,- հայտնել են գերատեսչությունից։

Leave a Comment