Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը կոշտ է արտահայտվել 2026 թվականի աշխարհի առաջնությունից թիմի դուրս մնալու կապակցությամբ։ Յուլիան Նագելսմանի գլխավորած հավաքականը 1/16 եզրափակչում ետխաղյա 11-մետրանոցներով զիջել էր Պարագվայի ընտրանուն և լքել պայքարը։
«Մենք միջակ թիմ ենք, և դա բացարձակ ճշմարտություն է։ Եթե մենք այսպես ենք խաղում, նշանակում է՝ մեր մակարդակը հենց դա է։ Մեզ անհրաժեշտ է լուրջ վերակազմավորում, ինչը մեծ ջանքեր կպահանջի», – նշել է Շվայնշտայգերը։
Նա նաև կասկածի տակ է դրել Նագելսմանի հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը՝ շեշտելով, որ մարզիչը թույլ է տվել սխալներ, հատկապես թիմի հետ հաղորդակցման հարցում։
Շվայնշտայգերը հավելել է, որ Գերմանիայի ֆուտբոլային միությունը (DFB) պետք է հրատապ որոշում կայացնի՝ արդյո՞ք Նագելսմանն ի վիճակի է վերադարձնել թիմի նկատմամբ հավատն ու լավատեսությունը, թե՞ անհրաժեշտ է նոր մասնագետ։
