Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ երկաթուղիները Հայաստանի սեփականությունն են և պետք է ծառայեն ՀՀ շահերին։
«Արդեն մենք սկսել ենք պրոցեսները, որոնք միտված են Գյումրի-Ախուրիկ հատվածի և Երասխի հատվածում երկաթուղու վերականգնմանը, և մենք անելու ենք այդ աշխատանքները։ Ինչ վերաբերում է մնացած հատվածին՝ մենք աշխատանքային քննարկումները շարունակելու ենք, այդ թվում՝ Ռուսաստանի մեր գործընկերների հետ, և մեր դիրքորոշումները չեն փոխվել և չեն փոխվելու»,- հավելել է վարչապետը։
Նրա խոսքով՝ չեն փոխվելու օբյեկտիվ պատճառներով. «Որովհետև մենք չենք կարող ուղղակի դիտորդի նման հետևել, թե ոնց կարող են, այդ թվում՝ մեր գործողություններ չձեռնարկելու պատճառով, միջազգային երկաթգծերը գալ, մտնել Հայաստան և, Հայաստան մտնելով, էլի շրջանցել Հայաստանը։ Դա չի կարող այդպիսի բան լինել»,- շեշտել է վարչապետը։
