Google-ը պարտվել է դատարանում և ԵՄ-ին կվճարի 4,1 մլրդ եվրո տուգանք

Google-ը պարտվել է դատարանում և ԵՄ-ին կվճարի 4,1 մլրդ եվրո տուգանք

Google ընկերությունը վերջնականապես պարտվել է Եվրամիության դեմ երկարատև դատական գործընթացում՝ կապված 8 տարի առաջ սահմանված ռեկորդային՝ 4,1 միլիարդ եվրո տուգանքի հետ։ 

Եվրոպական միության դատարանը մերժել է Google-ի և նրա մայր ընկերության՝ Alphabet-ի բողոքարկումը՝ ուժի մեջ թողնելով մեղադրանքը՝ Android օպերացիոն համակարգի շուկայում գերիշխող դիրքը չարաշահելու վերաբերյալ։

2018 թվականին Եվրահանձնաժողովը պարզել էր, որ ընկերությունն անօրինական սահմանափակումներ է կիրառել բջջային սարք արտադրողների և կապի օպերատորների նկատմամբ՝ իր սեփական որոնողական համակարգի դիրքերն ամրապնդելու նպատակով։ 

Google-ը պնդում էր, որ մեղադրանքներն անհիմն են, և դատարանը հաշվի չի առել Android-ի զարգացման համար կատարված ներդրումները, սակայն արդյունքում ընկերությունը ստիպված կլինի վճարել սահմանված հսկայական տուգանքը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment