ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երիտասարդ մայրիկներն ավելի շատ են աշխատում, դրա պատճառով մանկապարտեզների հերթերը մեծանում են. Փաշինյան

Չնայած երկրում լայնածավալ մանկապարտեզաշինություն է իրականացվում, հերթագրված երեխաների թիվը շարունակում է աճել։ Այս մասին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ այդ միտումը պայմանավորված է մի քանի գործոններով, որոնցից մեկը երիտասարդ մայրիկների զբաղվածության աճն է։

«Սա կապված է մի քանի գործոնների հետ՝ այդ թվում նրա հետ, որ երիտասարդ մայրիկները ավելի շատ են սկսել աշխատել կամ տնտեսական գործունեությամբ զբաղվել»,- ասել է վարչապետը։

Փաշինյանը նաև նշել է, որ կրթության ոլորտում մասնավոր ներդրումների աճ է նկատվում, և մասնավոր հաստատությունները բավականին որակյալ ծառայություններ են մատուցում։

«Դա լրացուցիչ խթան է պետական կրթական համակարգի համար՝ մրցակցության որոշակի վիճակում լինել»,- ընդգծել է վարչապետը։

Leave a Comment