Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում

Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում

Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի (IISS) նոր զեկույցի համաձայն՝ Ռուսաստանը օգտագործել է «ստվերային» նավթատար նավերը՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ենթակառուցվածքները լրտեսելու և հակաօդային պաշտպանության համակարգերի թույլ կողմերը բացահայտելու համար։ 

2024 թվականի օգոստոսից մինչև 2026 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է 144 դեպք, երբ անօդաչու թռչող սարքերը ներխուժել են եվրոպական երկրների օդային տարածք։

ԱԹՍ-ները հայտնվել են ռազմավարական կարևոր օբյեկտների՝ այդ թվում՝ ամերիկյան միջուկային զինանոցների և ֆրանսիական սուզանավային բազաների վրա։ 

Ըստ վերլուծաբանների՝ այս արշավի նպատակը եվրոպական ՀՕՊ համակարգերի փորձարկումն է եղել, որոնք, պարզվել է, դժվարանում են հայտնաբերել ցածր թռչող և փոքր չափի սարքերը։ 

Այս գործողությունները հանգեցրել են լուրջ անվտանգային միջադեպերի, այդ թվում՝ խոշոր օդանավակայանների ժամանակավոր փակմանը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment