
Միջերկրական ծովի արևելյան հատվածում՝ հունական Կարպատոս կղզու ափերի մոտ, 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Հունական ERT հեռուստաալիքի տվյալներով՝ ցնցումները զգացվել են նաև Հռոդոս կղզում։
Տուժածների կամ վնասների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։