Վահագն Ալեքսանյանը «Հայաստան» դաշինքին կոչ է արել Ռոբերտ Քոչարյանին բերել Ազգային ժողով

Վահագն Ալեքսանյանը «Հայաստան» դաշինքին կոչ է արել Ռոբերտ Քոչարյանին բերել Ազգային ժողով

Խորհրդարանի ամբիոնից ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարեց, որ ընդդիմությունը ընտրակաշառք բաժանելու, ստանալու և միջնորդելու համար պատժաչափի խստացման օրենքի կեսից ուղղակի գնաց Ազգային ժողովի դահլիճից ընտարկաշառքի համար կալանավայրերում գտնվող իրենց թիմակիցներին «պերեդաչի» տանելու։

«Ընդդիմության վերաբերյալ հավելյալ մեկնաբանություններ չունեմ, սակայն հորդորում եմ հատկապես «Հայաստան» դաշինքին՝ իրենց առաջին համար Ռոբերտ Քոչարյանին համոզել և ապահովել նրա մասնակցությունը խորհրդարանի աշխատանքներին։

Միաժամանակ վստահեցնում եմ, որ քաղաքացու նկատմամբ նման մոտեցումները և քաղաքական նպատակներով պիտակավորումները չեն հասնելու իրենց վերջնանպատակին»-հավելեց պատգամավորը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment