Որոշակի ապրանքախմբեր ԵՄ կարտահանվեն առանց մաքսատուրքի. վարչապետ

Որոշակի ապրանքախմբեր ԵՄ կարտահանվեն առանց մաքսատուրքի. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում նշել է, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը կարևոր իրադարձության էր նվիրված։

«Քանի որ ԵՄ հանձնաժողովը որոշում է կայացրել հայաստանյան մի շարք ապրանքների վերաբերյալ ինքնավար առևտրային միջոցներ կիրառելու մասին։ Սա նշանակում է, որ որոշակի ապրանքախմբեր ԵՄ կարտահանվեն առանց մաքսատուրքի»,- ասել է վարչապետը և հավելել, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահի հայտարարությունների համաձայն՝ այս որոշումը կվերաբերվի ընդհանուր առմամբ Հայաստանից արտահանվող շուրջ 80%-ին, գյուղատնտեսական ապրանքների 99%-ին և ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների շուրջ 90%-ին։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment