Քննարկվել են առողջապահական համագործակցության նոր ուղղությունները

Քննարկվել են առողջապահական համագործակցության նոր ուղղությունները

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեի հետ.

«Ուրախ էի ԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակում հանդիպելու և առանձնազրույց ունենալու ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեի հետ:

Ներկայացրի առաջիկա մեր ծրագրերը, առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման վեց ամիսների արդյունքները, և այն առաջընթացը, որն առկա է ոլորտում:

Դոկտոր Կլյուգեն ներկայացրեց ԱՀԿ-ում վերջերս իրականացված կառուցվածքային փոփոխությունների մասին:

Քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. այս տարվա հոկտեմբերին Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության համաժողովը և 2027 թ. կայանալիք ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային համաժողովը»,-նշել է նախարարը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment