Իսպանական ֆուտբոլի լեգենդար կիսապաշտպան Սանտի Կասորլան 41 տարեկան հասակում պաշտոնապես հայտարարել է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին։ Իր հուզիչ ուղերձում Կասորլան կարիերայի ավարտը համեմատել է «անվերջության» խորհրդանշի հետ՝ նշելով, որ իր ճանապարհը հանգրվանել է այնտեղ, որտեղից սկսել էր՝ հարազատ «Ռեալ Օվիեդոյում»։
«Հիմա, երբ ամեն ինչ վերջանում է, խաղակոշիկները կախված են մեխից, իսկ աղմուկը փոխարինվում է լռությամբ, ամեն ինչ իր տեղն է ընկնում։ Ամեն ինչ ավարտվեց տանը, նույն տեղում, որտեղ սկսվեց կախարդանքը: Քանի որ որոշ պատմություններ չեն ավարտվում, դրանք հավերժ են», – ասել է Կասորլան:
Իր հարուստ կարիերայի ընթացքում Կասորլան հանդես է եկել «Վիլյառեալում», «Արսենալում», «Մալագայում» և այլ ակումբներում՝ նվաճելով Անգլիայի գավաթներ և սուպերգավաթներ։
Իսպանիայի հավաքականի կազմում նա անցկացրել է 81 հանդիպում և դարձել Եվրոպայի կրկնակի չեմպիոն (2008, 2012)։
