Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/16 եզրափակչում Բելգիայի հավաքականն ԱՄՆ-ի Սիեթլ քաղաքում մրցեց Սենեգալի թիմի հետ և հասավ կամային հաղթանակի լրացուցիչ ժամանակում՝ 3:2։
25-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Սենեգալի հավաքականի 22-ամյա կիսապաշտպան Հաբիբ Դիարան։
51-րդ րոպեին Սենեգալի առավելությունը կրկնապատկեց Իսմաիլա Սառը։
86-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց Ռոմելու Լուկակուն։ 89-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց Յուրի Տիլեմանսը։ Լրացուցիչ ժամանակի ավելացված 5-րդ րոպեին նշանակված 11-մետրանոցն արդյունավետ իրացրեց նույն Տիլեմանսը։