ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Ալեն Սիմոնյանը կարծիք է հայտնել 9-րդ գումարման խորհրդարանի ձևավորման վերաբերյալ։
Նրա խոսքով՝ առաջիկա Ազգային ժողովը լինելու է դժվար, քանի որ խորհրդարանում կհայտնվեն նաև անփորձ պատգամավորներ, ինչը միաժամանակ ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր։
Սիմոնյանի գնահատմամբ՝ նոր խորհրդարանում շարունակվելու են նաև քաղաքական լարվածությունը, ագրեսիվ մթնոլորտը և ատելության խոսքի դրսևորումները։
«Դժվար ԱԺ է ձևավորվում։ Հայտնվելու են մարդիկ, որոնք նախ անփորձ են․ սա ունի և դրական, և բացասական կողմ։ Միևնույն ժամանակ ագրեսիան, ատելության խոսքը, լարվածությունը չեն պակասելու»,– նշել է նա։