Հազվագյուտ մանուլներն արդեն Երևանի կենդանաբանական այգում են

Երևանի կենդանաբանական այգու նոր բնակիչները վայրի կատվազգիների յուրահատուկ ներկայացուցիչներ մանուլներն են։

Կենդանաբանական այգում արդեն հնարավոր է տեսնել Մանոյին և Նանոյին, որոնք վայրի կատվազգիների ամենայուրահատուկ ներկայացուցիչներից են։ 

733771393_997374736410068_2764664759074555497_n.jfif 31.56 KB

Նրանց գլխավոր այցեքարտը կլորավուն, փոքր-ինչ տափակ և մշտապես դժգոհ թվացող մռութն է, որի պատճառով նրանց անհնար է շփոթել այլ կատվազգիների հետ։ Մանուլը հատուկ նշանակություն ունի նաև Հայաստանի կենդանական աշխարհի համար։ 

Նախկինում այս կենդանին հանդիպել է երկրում, սակայն տեսակի վերաբերյալ երկար ժամանակ նոր տվյալներ չլինելու պատճառով այն համարվել է հանրապետությունում անհետացած։ Այժմ հետազոտական աշխատանքներ են տարվում՝ Հայաստանում նրա ներկայությունը բացահայտելու և նոր գրանցումներ արձանագրելու համար։ 

736108027_2291469428257739_4058373328351092162_n.jfif 270.97 KB

Մանոն ու Նանոն կարմրավուն մանուլի ենթատեսակից են և ներկայումս ցուցադրվում են միայն Երևանի կենդանաբանական այգում։ Այցելուներին հրավիրում են կենդանաբանական այգի՝ Մանոյին և Նանոյին անձամբ ծանոթանալու համար։

Leave a Comment