Ադրբեջանն ուսումնասիրում է իր զինվորականների մասնակցության հնարավորությունը ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի տարբեր գործողություններին, հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։
«Տարբեր տարածաշրջաններում տեղի ունեցող անկայուն աշխարհաքաղաքական գործընթացները և հակամարտությունները ցույց են տալիս, որ խաղաղապահների դերը մեծանում է։ Ադրբեջանը, որպես միջազգային հանրության և ՄԱԿ-ի անդամ, աջակցում է խաղաղության և համաշխարհային անվտանգության պահպանմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին։ Ներկայումս ուսումնասիրվում է ադրբեջանական բանակի մասնակցության հնարավորությունը ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի կողմից միջազգային խաղաղության պահպանմանը նպաստելու համար անցկացվող տարբեր գործողություններին», – ասել է Հասանովը։