Չեմ վերցնի մանդատը և չեմ գա Ազգային ժողով որպես պատգամավոր շարունակելու աշխատանքը․ Ալեն Սիմոնյան


Քաղաքականություն


Նեղվածություն որպես այդպիսին չունեմ։ Աշխատանքային պրոցեսը ենթադրում է փոփոխություններ։ Այս մասին այսօր լրագրոողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, որը ՔՊ վարչության կողմից չի ընտրվել որպես հաջորդ ԱԺ նախագահի թեկնածու։

Ենթադրում եմ, որ ինչ-որ փուլում, ինչ-որ տեղում օգտակար կլինեմ մեր երկրին, մեր կուսակցությանը։ Ես վարչապետի հետ քննարկել եմ, վարչության հետ խոսել եմ, չեմ վերցնի մանդատը և չեմ գա Ազգային ժողով որպես պատգամավոր շարունակելու աշխատանքը»,- ասաց Սիմոնյանը։

Նա նշեց, որ նախ և առաջ ուզում է հանգստանալ և անձնական կյանքը դասավորել․ 

«Ուզում եմ մի քիչ հանգստանալ։ Ինձ համար աշխատանքային շատ  ծանր տարի էր։ Մի մոռացեք, որ սա հետպատերազմյա Ազգային ժողով էր և սա տարբեր մարտահրավերի և ծանր իրավիճակների միջով անցած Ազգային ժողով էր։ Նաև անձնական կյանք ունեմ և անձնական կյանքս եմ ուզում ինչ-որ ձևով վերջնական կարգավորեմ։ Եվ ուզում եմ ինչ-որ ժամանակ դուք էլ ինձ կարոտեք և մարդկանց շատ չհոգնացնեմ»։ 

 


Leave a Comment