ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ճեպազրույցում հայտարարել է, որ պատգամավորի մանդատ չի վերցնելու։
«Չեմ վերցնի մանդատը, չեմ գա ԱԺ՝ որպես պատգամավոր շարունակելու աշխատանքը։ Նախ և առաջ ուզում եմ մի քիչ հանգստանալ»,-ասել է նա։
«Մի՛ մոռացեք, որ սա ետպատերազմյան Ազգային ժողով էր։ Սա տարբեր մարտահրավերների և ծանր իրավիճակների միջով անցած Ազգային ժողով էր»,-ընդգծել է Ալեն Սիմոնյանը։
