Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը շնորհավորանք է հղել ընտրություններում տարած հաղթանակի առթիվ և անդրադարձել երկրի ժողովրդավարական ընթացքին։
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտնել է, որ շատ հաճելի է նորից այսքան վաղ վերադառնալ Երևան, և շնորհավորել է ընտրությանը հաղթանակի կապակցությամբ։
Նրա ձևակերպմամբ՝ այս ընտրությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին Հայաստանի ժողովրդավարության ամրությունը։ Եվրոպական պաշտոնյան նաև ընդգծել է, որ Թավշյա հեղափոխության ոգին կենդանի է և բարգավաճում է։