«Երբ մեր գործընկերների վրա ճնշումներ են լինում՝ մենք աջակցում ենք». Հայաստանին կտրամադրվի 18 մլն եվրո. Ֆոն դեր Լայեն․

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն  այսօր հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներն ու ԵՄ-ի հետ համագործակցության խորացման ուղղությունները։

Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ երբ գործընկերների վրա ճնշումներ են լինում, Եվրոպական միությունը պատրաստ է աջակցել և հանդես գալ նրանց կողքին՝ ընդգծելով համագործակցության շարունակականության կարևորությունը։

Նա նաև հայտնել է, որ Հայաստանին կտրամադրվի 18 միլիոն եվրո աջակցություն՝ տարբեր ծրագրերի իրականացման նպատակով։

Leave a Comment