Բաց սահմանները կվերափոխեն Հայաստանի տնտեսական ապագան. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Բաց սահմանները կվերափոխեն Հայաստանի տնտեսական ապագան. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում նշել է, որ Հայաստանը կարող է ԵՄ-ի վրա հույս դնել։

«Երբ Հայաստանը մերձանում է ԵՄ-ին, Հարավային Կովկասն էլ է ավելի մերձանում։ Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը պատմական իրադարձություն էր»,- ասել է նա և հավելել, որ դա ամենակարևոր քայլերից մեկն էր, որ այս տարածաշրջանը ձեռնարկել է տասնամյակների ընթացքում։

«Նույնը վերաբերում է նաև Թուրքիայի հետ հարաբերությունների շարունակական նորմալացմանը։ Այս որոշումները պահանջում էին քաղաքական խիզախություն և առաջնորդություն, և ես գիտեմ, որ դրա պտուղները տպավորիչ կլինեն։ Բաց սահմանները կվերափոխեն Հայաստանի տնտեսական ապագան, կխարսխեն Հայաստանին աշխարհի ամենառազմավարական կարևոր խաչմերուկների առանցքում»,- ասել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment