
«ԱԺ արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքի և «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցերի
ընդգրկումը ոչ միայն հաստատումն է այն բանի, որ շարունակում ենք ունենալ մի իշխանություն, որն անտեսում է բոլոր սահմանադրական կարգավորումները, հանրությանը հաշվետու լինելու պարտավորությունը, այլ ավելին՝ ներկայացված նախագծով, որն առերևույթ հակասահմանադրական ուղղվածություն ունի, փորձ է արվում սահմանափակել ՀՀ քաղաքացիների՝ Սահմանադրությամբ երաշխավորված և որևէ սահմանափակման ոչ ենթակա իրավունքը»,- այս մասին Աժ-ում նշեց Հայաստան խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Նրա դիտարկմամբ՝ առանց Վենետիկի հանձնաժողովի ներկայացրած կարծիքի՝ ԱԺ-ում օրենսդրական վերոնշյալ փոփոխությունների միանգամից երկու ընթերցմամբ քննարկումների նախատեսումը վկայում է իշխանության հակապետական մտածողության մասին։
«ՔՊ-ն առնչություն չունի մարդու հիմնարար իրավունքի հետ»,- ընդգծեց Մինասյանը։