Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ երկրի հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մահվան համար վրեժ կլուծվի։
Այս մասին հաղորդում է Tasnim-ը:
«Մեր նահատակ իմամի վրեժը Երուսաղեմի ազատագրումն է, և դրա համար մենք պետք է պահպանենք Լիբանանը։ Մենք չենք կարող վրեժ լուծել կարգախոսներով։ Մեր թշնամի Իսրայելը ուժի լեզվից բացի այլ լեզու չի հասկանում, և մենք պետք է դրան դիմակայենք ուժով», – հայտարարել է Ղալիբաֆը։
Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը ռազմական գործողություններ սկսեցին Իրանի դեմ՝ ավիահարվածներ հասցնելով մի քանի քաղաքների։ Նույն օրը հարվածների արդյունքում սպանվեց Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։