Իսրայելը շարունակում է Գազայում հարվածներ հասցնել Համասին


Միջազգային


Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարել են, որ հերթական հարվածն են հասցրել Գազայի հատվածին։ Դրա նպատակն էր սպանել արմատական ​​պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալ թևի դասակի հրամանատարին:

Այս մասին հաղորդում է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։

«Իսրայելի պաշտպանության ուժերը Գազայի հատվածի հարավում սպանել են Համասի ռազմական թևի դասակի հրամանատար Ադել Ասֆուրին: Պատերազմի ընթացքում Ասֆուրը դիպուկահարների և ինքնաշեն պայթուցիկ սարքերի հարձակումներ է իրականացրել Գազայի հատվածում գործող Իսրայելի ուժերի դեմ», – ասվում է հայտարարության մեջ։

Մամուլի ծառայությունը նշել է, որ սպանությունը կատարվել է օդային հարվածի միջոցով: 

 


Leave a Comment