Կադրային նոր նշանակումներ են կատարվել ՊՆ-ում։
«Պաշտպանության նախարարի հրամաններով գեներալ-մայոր Ալբերտ Բաղդադյանը նշանակվել է պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-մայոր Արմեն Գյոզալյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի տեղակալ»,-այս մասին սոցցանցի իր էջում տեղեկացրել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։