Հուլիսի 1-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իսպանիան Միացյալ Նահանգների համար ՆԱՏՕ-ի լավ դաշնակից չէ։
«Իսպանացիները ՆԱՏՕ-ի անդամներ են, բայց նրանք ՆԱՏՕ-ի շատ լավ անդամներ չեն», – ասել է նա Հյուսիսային Դակոտայում ունեցած ելույթում։ «Նրանք ասում են, որ չեն ուզում օգնել ուրիշներին, նրանք լավ չեն պահում իրենց, բայց նրանք կսովորեն», – հավելել է նախագահը։
ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը հուլիսի 1-ին հայտարարեց, որ Վաշինգտոնը հիասթափված է Իսպանիայի գործողություններից Իրանի հետ ԱՄՆ-Իսրայելական պատերազմի ժամանակ և Մադրիդի՝ ռազմական ծախսերը ՀՆԱ-ի 5%-ին հասցնելու դժկամությունից։
Իսպանական իշխանությունները հայտարարեցին, որ կկարողանան կատարել ՆԱՏՕ-ի նկատմամբ իրենց պարտավորությունները՝ ՀՆԱ-ի մոտավորապես 2%-ը ռազմական ծախսերին հատկացնելով։