Ուկրաինան պետք է հնարավորինս շուտ միանա ԵՄ-ին, քանի որ այն պաշտպանում է ամբողջ Եվրոպան: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նա, մասնավորապես, նշել է.
«Մենք փրկում և պաշտպանում ենք, առաջին հերթին, Ուկրաինան, բայց նաև մյուս եվրոպական երկրները։
Ես կարծում եմ, որ բոլոր երկրների շահերից է բխում Ուկրաինային հնարավորինս արագ ընդգրկել ԵՄ-ում»,- ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։