Քեյնը կրկնեց Պելեի ռեկորդը Աշխարհի առաջնությունում խփած գոլերի քանակով

Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը մրցաշարի պատմության լավագույն ռմբարկուների ցուցակում շրջանցել է աշխարհի միակ եռակի չեմպիոն բրազիլացի Պելեին։

Քեյնը գոլի հեղինակ է դարձել 1/16 եզրափակիչ խաղում ԴԺՀ Կոնգոյի հավաքականի դեմ խաղում։ Այժմ անգլիացին ու Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվողն ունեն 12-ական գոլ։

Աշխարհի առաջնության պատմության լավագույն ռմբարկուն արգենտինացի Լիոնել Մեսսին է (19): Քեյնից ու Պելեից ավելի շատ գոլեր են խփել նաև ֆրանսիացի Կիլիան Մբապեն (17), գերմանացի Միրոսլավ Կլոզեն (16), բրազիլացի Ռոնալդուն (15), գերմանացի Գերդ Մյուլերը (14) և ֆրանսիացի Ժուստ Ֆոնտենը (13):

Leave a Comment