Յամալն առանձնացրել է ԱԱ-2026-ի այն ֆուտբոլիստներին, որոնք տպավորել են իրեն


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Լամին Յամալը պատասխանել է այն հարցին, թե աստղային որ ֆուտբոլիստներն են իր վրա ամենամեծ տպավորությունը գործել ընթացիկ աշխարհի առաջնությունում։

​«Այս առաջնությունում ինձ վրա ամենամեծ տպավորությունը թողել է Վինիսիուս Ժունիորը: Ինձ շատ է դուր գալիս նրա խաղաոճը։ Իհարկե, չեմ կարող չնշել նաև Մեսսիին: Իսկ թե ոչ աստղային ֆուտբոլիստներից ում կառանձնացնեի ԱԱ-2026-ում, ապա դա Իսմայել Սայբարին է։ Նա պարզապես հիանալի ելույթներ է ունենում, ընդ որում՝ ոչ միայն խփած գոլերի տեսանկյունից»,- Յամալի խոսքերը մեջբերում է իսպանական Tiempo de Juego պարբերականը։

​Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունում Լամին Յամալն արդեն մասնակցել է երեք հանդիպման և դարձել մեկ գոլի հեղինակ՝ աչքի ընկնելով Սաուդյան Արաբիայի հավաքականի դեմ խաղում:

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment