IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին

iPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին

Apple-ը մտահոգություն է հայտնել իր գաղտնի տվյալների արտահոսքի կապակցությամբ, որը տեղի է ունեցել Հնդկաստանում ընկերության արտադրական գործընկեր Tata Electronics-ի դեմ իրականացված կիբերհարձակման հետևանքով։  Գործակալության տվյալներով՝ հաքերները գողացել և դարքնեթում հրապարակել են Apple-ի ներքին փաստաթղթեր, որոնք վերաբերում են iPhone 18 Pro-ին և iPhone 18 Pro Max-ին։  Reuters-ի փոխանցմամբ՝ առնվազն վեց փաստաթուղթ պարունակում է տվյալներ iPhone 18 Pro-ի հարյուրավոր բաղադրիչների մասին, այդ թվում՝ հիմնական պլատի միկրոսխեմաների, մարտկոցների և տեսախցիկների մոդուլների։

Հրապարակված պատկերներում երևում է մոխրագույն սմարթֆոն՝ երեք հիմնական տեսախցիկներով և Apple-ի տարբերանշանով։ Միջադեպից հետո Tata Electronics-ը սահմանափակել է ներքին հասանելիությունը կարևոր համակարգերին և ներգրավել միջազգային խորհրդատվական ընկերության՝ թվային դատահետաքննություն իրականացնելու համար։ Միաժամանակ Apple-ը սկսել է սեփական հետաքննությունը և Tata Electronics-ի հետ համատեղ աշխատում է տեղեկատվական անվտանգության ամրապնդման երկարաժամկետ միջոցառումների ուղղությամբ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment