«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞ | Radar Armenia

«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞

Սոցիալական ցանցերում նոր քննարկումների առիթ են դարձել Մարսի մակերևույթից արված լուսանկարները, որոնցում որոշ օգտատերեր նկատել են ատրճանակ հիշեցնող առարկա։ Թեև կադրերը NASA-ն հրապարակել էր դեռևս 2014 թվականին, դրանք լայն ուշադրության են արժանացել միայն հիմա. հայտնում է Daily Mail-ը։ Այլմոլորակային կյանքի թեմաներով հայտնի հետազոտող Սքոթ Ուորինգը ենթադրել է, որ հայտնաբերված առարկան կարող է լինել արտերկրային տեխնոլոգիաների հետք։ Նրա խոսքով՝ նման ապացույցները կարող են միտումնավոր թաքցվել NASA-ի կողմից։

Սակայն այս վարկածը համացանցում հիմնականում հեգնական արձագանք է ստացել։ Թերահավատները համոզված են, որ Ուորինգը սովորական քարը շփոթել է զենքի հետ։ Նրանք նաև նշում են, որ առարկայի ձևը չափազանց նման է մարդու ձեռքին ու մատներին, ինչը դժվար թե բնորոշ լինի այլմոլորակային ծագման որևէ օբյեկտի։ Մասնագետների խոսքով՝ նման դեպքերը բացատրվում են պարեյդոլիա կոչվող երևույթով, երբ մարդու ուղեղը պատահական ձևերի մեջ փորձում է ճանաչել ծանոթ պատկերներ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment