Արևի վրա այրվել է նախկինում անհայտ գիսաստղ, որը չուներ ոչ պաշտոնական անվանում, ոչ էլ գրանցված էր աստղագիտական կատալոգներում։ Մասնագետների խոսքով՝ այն փոքր երկնային մարմին էր, որը ձևավորվել էր միլիարդավոր տարիներ առաջ։ Հսկա մոլորակների ձգողականության ազդեցության հետևանքով այն փոխել էր իր ուղեծիրը և ուղղվել դեպի Արևը։ Դա պարզապես փոքր քար էր, որի գոյության մասին մինչ այդ ոչ ոք չգիտեր։
Այն ծնվել էր միլիարդավոր տարիներ առաջ և պատահականությունների շղթայի արդյունքում հսկա մոլորակների ձգողական ուժերով նետվել էր ուղիղ դեպի Արև։ Մահվանից մի ակնթարթ առաջ այն վառ բռնկվեց, իսկ հետո ընդմիշտ մարեց։ Իրոք տխուր է։ Աստղագետների տվյալներով՝ Արևի հետ բախումից անմիջապես առաջ գիսաստղը կարճ ժամանակով պայծառացել էր, սակայն այդ լուսարձակումը գրեթե ակնթարթորեն մարել էր՝ նշանավորելով նրա գոյության վերջին պահը։
