ՀՀ նախագահը կադրային փոփոխություններ է կատարել բանակի հրամանատարական կազմում

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը կադրային փոփոխություններ է կատարել զինված ուժերի և Պաշտպանության նախարարության ղեկավար կազմում, տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքից։

Նախագահի հրամանագրերի համաձայն՝ գեներալ-մայոր Գարեգին Պողոսյանն ազատվել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից և նշանակվել հատուկ բանակային կորպուսի հրամանատար։ Պողոսյանը 2-րդ բանակային կորպուսի հրամանատար էր նշանակվել 2023 թվականի հունվարին։

Գեներալ-մայոր Սիմոն Նազարյանը նշանակվել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատար։ Նա ազատվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։

Մեկ այլ հրամանագրով Պաշտպանության նախարարության նախկին մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է Պաշտպանության նախարարության Ազգային պաշտպանության հետազոտական ​​համալսարանի պետ։

Ալբերտ Բաղդադյանն ազատվել է Պաշտպանության նախարարության Ազգային պաշտպանության հետազոտական ​​համալսարանի պետի պաշտոնից։

Leave a Comment