Թուրքիան և Սիրիան փոխօգնության հուշագիր են ստորագրել ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ

Թուրքիան և Սիրիան փոխօգնության հուշագիր են ստորագրել

Թուրքիայի ներքին գործերի նախարարության և Սիրիայի արտակարգ իրավիճակների և աղետների կառավարման նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Դրանով կողմերը պատրավորվել են երկու երկրներում հնարավոր աղետների կամ արտակարգ իրավիճակների ժամանակ փոխադարձ օգնություն ցուցաբերել։

Բացի այդ, հուշագիրը ներառում է աղետներից պաշտպանության և ճգնաժամերի կառավարման ոլորտներում տեղեկատվության ու փորձի փոխանակում, ինչպես նաև փորձագետների փոխադարձ այցեր և համատեղ մասնագիտական վերապատրաստման ծրագրերի իրականացում։

Համաձայնությունը ձեռք է բերվել Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուստաֆա Չիֆթչիի Սիրիայում ունեցած հանդիպումների ընթացքում: Փաստաթուղթը թուրքական կողմից ստորագրել է նախարար Չիֆթչին, իսկ սիրիական կողմից՝ Սիրիայի արտակարգ իրավիճակների և աղետների կառավարման նախարար Ռայեդ ալ-Սալիհը:

Leave a Comment