19:00 Լուրերը մեկ տողով. Կադրային փոփոխություններ, աղմկահարույց բացահայտումներ և աշխարհից կարևոր նորություններ

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.

·ՀՀ նախագահի հրամանագրերով նշանակվել են հատուկ և 2-րդ բանակային կորպուսների նոր հրամանատարներ, ինչպես նաև ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի նոր պետը։ 

· Սուրենավանի մոտ չորս զոհով ավտոմեքենայի հրդեհի նախնական պատճառը գազի արտահոսքն է, իսկ սպանության վարկածը, ըստ ՆԳՆ-ի, չի հաստատվում։ 

· ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ արտերկրում քվեարկության սահմանափակումները հայկական սփյուռքին զրկում են ընտրություններին մասնակցելու հնարավորությունից։ 

· Ուկրաինան հայտարարել է, որ խոցել է Պենզայի մարզում գտնվող ռուսական ռազմարդյունաբերական կարևոր ձեռնարկություն, որը հրթիռային և տիեզերական տեխնոլոգիաների բաղադրիչներ է արտադրում։ 

 

· Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Բաքու՝ ԵՄ–Ադրբեջան համագործակցության խորացման և տարածաշրջանային գործընկերության հարցերով բանակցությունների համար։ 

 

· Մեքսիկայում ազգային հավաքականի հաղթանակի տոնակատարության ընթացքում տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով երկու մարդ է զոհվել։ 

· Սիրիայի նոր խորհրդարանի առաջին նիստը կկայանա հուլիսի 6-ին, իսկ հրապարակվել են ընտրված և նախագահի կողմից նշանակված պատգամավորների ցուցակները։ 

· Դոնալդ Թրամփի երկրորդ նախագահության մասին նոր գիրքը մեկ շաբաթում վաճառվել է ավելի քան 300 հազար օրինակով՝ դառնալով մեծ պահանջարկ ունեցող քաղաքական հրատարակություն։ 

Leave a Comment