
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության նախկին պետ Խորեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Եթե Թուրքիայի նախագահն իսկապես այդքան մտահոգված է Գազայում Իսրայելի գործողություններով և դրանք որակում է որպես ցեղասպանություն, ապա նախ պետք է վերանայի սեփական պետության վերաբերմունքը իր անցյալի պատմության նկատմամբ։
Էրդողանը երեկ Հայոց Մեծ Եղեռնով անցյալ ունեցող Թուրքիայի անցյալը համարեց «հպարտ» և «անբասիր» անցյալ։ Եթե Թուրքիան հրաժարվեր իր պապերի գործած ոճիրը հերոսացնելուց, նրա ձայնը Գազայի հարցում շատ ավելի համոզիչ և բարոյական կընկալվեր միջազգային հանրության կողմից»։
Աղբյուրը` Խորեն Գրիգորյան