ԵՄ-ն հավատում է Հարավային Կովկասի խաղաղ, բարգավաճ և լուսավոր ապագային. Եվրոպական հանձնաժողովի նախագահն աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան

ԵՄ-ն հավատում է Հարավային Կովկասի խաղաղ, բարգավաճ և լուսավոր ապագային. Եվրոպական հանձնաժողովի նախագահն աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան
tert.am Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը հուլիսի 1-ին աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան Հանրապետություն: Այս մասին փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները:


 


Օդանավակայանում Եվրոպական հանձնաժողովի նախագահին դիմավորել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը և այլ պաշտոնատար անձինք:


 


Ուրսուլա Ֆոն դեր Լայենը Բաքու կատարած այցին նվիրված գրառում է  արել, որում գրված է. «Եվրոպական միությունը հավատում է Հարավային Կովկասի խաղաղ, բարգավաճ և լուսավոր ապագային: Մենք ցանկանում ենք օգնել կառուցել այս ապագան։ Ես այստեղ եմ նաև ԵՄ-ի և Ադրբեջանի միջև գործընկերությունն էլ ավելի խորացնելու համար՝ առևտրից մինչև տրանսպորտ, էներգետիկայից մինչև տնտեսություն»:




Կարդացել են
1 անգամ

Leave a Comment