
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Եվրոմիությունը մտադիր է խորացնել իր գործընկերությունը Ադրբեջանի հետ մի շարք ոլորտներում։
Ուրսուլա ֆոն դեր Լեյենը աշխատանքային այցով գտնվում է Ադրբեջանում։
«ԵՄ-ն հավատում է Հարավային Կովկասի պայծառ ապագային՝ խաղաղ և բարգավաճ։ Մենք ցանկանում ենք օգնել կառուցել այս ապագան։ Ես նաև այստեղ եմ՝ խորացնելու ԵՄ-ի և Ադրբեջանի միջև գործընկերությունը։ Առևտրից մինչև տրանսպորտ։ Էներգիայից մինչև տնտեսություն», – գրել է նա սոցիալական ցանցերում։