
«Ես կխոսեմ Սահմանադրական դատարանի որոշումից հետո»,- լրագրողների հետ զրույցում նշեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը՝ անդրադառնալով ՍԴ-ում ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությանը։
«Իմ ակնկալիքները ես իմ եզրափակիչ ելույթում հնչեցրել եմ, վերջ»,-հավելեց նա։
Անդրադառնալով դիտարկմանը, որ ԲՀԿ-ն պնդում էր, որ երեք ընտրատեղամասում պետք է վերաքվեարկություն իրականացվեր, ինչո՞ւ ԿԸՀ–ն այդ խնդրահայրուց ընտրատեղամասերում չարեց վերաքվեարկություն, Հովակիմյանն ասաց. «Կրկնում եմ, որ ԿԸՀ–ն իր տեսակետը ներկայացրել է թե՛ բացատրություններով, թե՛ նաև եզրափակիչ ելույթով։ Կխոսենք Սահմանադրական դատարանի որոշումից հետո։ Սահմանադրական դատարանի որոշումը կլինի և կտեսնենք՝ ում փաստարկներն են ճիշտ, ումը՝ սխալ․․․ Այդ երեք ընտրատեղամասերում որևէ քաղաքական ուժ որևէ ձայն չի ունեցել․ ըստ Ընտրական օրենսգրքի, այդ արդյունքները զրո են, քանի որ այդ ընտրատեղամասերում անճշտությունների թիվը հավասար է մասնակցության թվին»։